ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Գրքերի վարձույթի հայաստանյան շուկան

Գրքերի վարձույթի հայաստանյան շուկան
26.11.2017 | 01:20

Հայաստանյան գրաշուկան համալրվել է այլընտրանքային գրադարանով, որն ընթերցասերներին հնարավորություն է ընձեռում վարձել գիրքը: Նախաձեռնությունը գործում է 2017-ի հունվարից: Հեղինակը ՎԱՀԵ ԲԱՂԻՆՅԱՆՆ է: Այլընտրանքային գրադարանի գործունեությանը ֆեյսբուք սոցցանցում հետևում է մոտ 12 հազար օգտատեր: Վահե Բաղինյանն ասաց, որ հենց սկզբից նախաձեռնությունը արդյունավետ է եղել, օգտվողների քանակը ամսեամիս ավելանում է: Գրադարանն առաջարկում է նոր հրատարակված գրքեր, նաև ռուսերեն գրականություն, ինչի պահանջարկը, մեր զրուցակցի խոսքով, բավականին մեծ է: Առավել հին հրատարակություններ էլ կան: Սկզբում մտածել են, որ արդար չի լինի, քանի որ գրադարաններն առաջարկում են հին գրքեր, բայց ընթերցողի պահանջարկը հաշվի առնելով՝ որոշել են համալրել գրադարանը:

Գրքերի վարձույթը սկսվում է 500 դրամից` 7-15 օրվա համար: Առավել թանկ գրքերը տրամադրվում են 1000-1500 դրամով:
Զրուցակիցս փաստեց, որ մեր ընթերցողները գերադասում են արտասահմանյան գրականություն: Իրենք էլ վճռել են պատվիրատուներին հայ ժամանակակից գրականություն առաջարկել՝ անժամկետ ու առանց վճարի: Արդյունքում հետաքրքրությունը, պահանջարկը հայ ժամանակակից գրողների գրքերի հանդեպ ավելացել են:


Հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս են գրքերի վարձույթին վերաբերվում գրախանութները, գրադարանները: Վահե Բաղինյանն ասաց, որ մտածել են այնպիսի սխեմա, որ բոլորը շահեն: Նրա խոսքով՝ գրախանութները չեն դժգոհում, որովհետև պարբերաբար գրքեր է գնում նրանցից, հրատարակիչները չեն դժգոհում, որովհետև գովազդում է նրանց հրատարակած գրքերը, ընթերցողն էլ չի դժգոհում, որովհետև մատչելի գնով գիրք է ձեռք բերում: Ավելին, գրախանութները, հրատարակիչները իրենց հերթին աջակցում են նախաձեռնությանը՝ ընթացքում զեղչեր տրամադրելով: Զրուցակիցս ընդգծեց, որ այլընտրանքային գրադարանը բիզնես նախագիծ չէ, եկամտաբերությունը քիչ է, եղած գումարով ընդամենը թարմացնում են գրքերի ֆոնդը:


Վահե Բաղինյանը քաղաքագետ է, աշխատում է բանկում, սիրում է գրքեր: Վարում է նաև «Գրքի հետքով» հաղորդաշարը: Ընթերցողների հետ զրուցում է նրանց նախընտրած գրքերի մասին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ